7 օգոստոսի 2019 - 12:54 AMT
Ընտանիքում բռնության ենթարկվածը պաշտպանության ի՞նչ իրավունքներ ունի. ՄԻՊ-ն իրազեկում է

Մարդու իրավունքների պաշտպանը օրենքի իրազեկում է հրապարակել ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ։

Տեսանյութն իրազեկում է ընտանիքում բռնության տեսակների մասին, ինչպես նաև տեղեկացնում օրենքով բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորությունների մասին։

Այն հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։

Ավելի վաղ ՄԻՊ-ը կանանց և ընտանեկան բռնության դեմ իրազեկման արշավ է սկսել: