7 օգոստոսի 2019 - 13:56 AMT
Բնակարանային գողությունները 6 ամսում աճել են ավելի քան 38%-ով

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանային գողությունների թիվն աճել է 38.6%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե նախորդ տարում այդպիսի հանցագործությունների թիվը կազմել է 512, ապա ընթացիկ տարում այդ թիվնը եղել է 710:

Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գողությունների թիվն աճել է 32.2%-ով. 2019-ին եղել է 4779, իսկ 2018-ին՝ 3614: