7 օգոստոսի 2019 - 14:38 AMT
Օգոստոսի 8-12-ը տեղումներ չեն սպասվում

ԱԻՆ-ը հայտարարում է, որ առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ օգոստոսի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +32-34 աստիճանը: