Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքել են «Open Skies» համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու ԱՄՆ-ն կնքել են «Open Skies» (բաց երկինք) համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մերի Պետերսը: Նրա խոսքերով, սա առաջին համաձայնագիրն է երկու երկրների միջեւ ավիափոխադրումների ոլորտում: Հայաստանը դարձավ ԱՄՆ-ի 94-րդ գործընկերը «Open Skies» համաձայնագրի գծով, հավելել է Պետերսը:



«Open Skies»-ը հանում է ավիաուղիների օդային հաղորդակցման բոլոր սահմանափակումները համաձայնագրի մասնակից երկրների համար եւ համապատասխանաբար թույլ է տալիս ամերիկյան եւ հայկական ընկերություններին ԱՄՆ եւ Հայաստան ավիաթռիչքների դեպքում օգտագործել այդ երկրները որպես տարանցիկ երկրներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---