Ռուսաստանի նախագահ. Աշխարհի հակամարտությունները դրդվում են ԱՄՆ-ի դոմինանտության ձգտումից

PanARMENIAN.Net - Աշխարհում ԱՄՆ-ի դոմինանտության ձգտումը 2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո հակամարտական պոտենցիալի կուտակման պատճառ է դարձել, հայտնել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Նախ եւ առաջ, կանգ կառնեմ կուտակված հակամարտական պոտենցիալի պատճառների վրա: Կարծում եմ` ակունքները պետք է փնտրել յոթ տարվա հնության իրադարձություններում: Այդ ժամանակ իր գլոբալ դոմինանտությունն ամրապնդելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ձգտման պատճառով պատմական շանս բաց թողնվեց` միջազգային կյանքի ապաիդեոլոգիզացման եւ հիրավի ժողովրդավարական աշխարհի կարգերի կառուցման շանս»,- ասել է Մեդվեդեւը` ելույթ ունենալով ֆրանսիական Էվիանում տեղի ունեցող համաշխարհային քաղաքականության հարցերի Կոնֆեռանսին:



Նա հիշեցրել է, որ 2001թ. ահաբեկչություններից հետո Ռուսաստանը, ինչպես եւ շատ այլ պետություններ, առանց մտածելու ամերիկացիներին օգնության ձեռք մեկնեց: «Եւ դա արեց ոչ միայն ահաբեկչությունը հետ մղելու համար, ինչը տրամաբանական է, այլեւ սառը պատերազմի պատճառով աշխարհ ներկրված բեկումը վերջնականապես հաղթահարելու համար»,- ասել է Մեդվեդեւը: Բայց, ռուս նախագահի խոսքերով, Աֆղանստանում «Թալիբան» վարչակարգի տապալումից հետո միակողմանի գործողությունների հաջորդականություն է սկսվել, որը համաձայնեցված չի ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ ԱՄՆ գործընկերների հետ: Նա հիշեցրել է նաեւ ԱՄՆ-ի` ՀՀՊ-ի համաձայնագրից դուրս գալու եւ Իրաք ներխուժելու որոշումների մասին: «Որպես հետեւանք` միջազգային կյանքում սկսել է սաղմնավորվել սահմանազատման միտումը»,- ասել է Մեդվեդեւը:



Նրա խոսքերով, դա արտահայտվել է Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչմամբ եւ զսպման քաղաքականության գործնական վերակենդանացմամբ, որն այդքան տարածված էր նախորդ դարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---