Զինկոմիսարիատների բուժհանձնաժողովների աշխատողներին կփոխհատուցեն

Զինկոմիսարիատների բուժհանձնաժողովների աշխատողներին կփոխհատուցեն

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները` 2018 թվականի ձմեռայինզորակոչին համընթաց: Արդյունքում ձևավորվել է16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանումև 11-ը`մարզերում:

Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019-ի հունվար-փետրվար ամիսներին, առաջացել են խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատողայն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել նոր կազմավորված հանձնաժողովներում, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ`իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն:

Հարցում է արվել նաև Հայաստանի զինվորական կոմիսարին՝ խնդրին առավել հանգամանորեն տեղեկանալու նպատակով:Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չի շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում:

Առողջապահության նախարարի հրամանով` նրանք կստանան համապատասխան փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---