Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. Վտանգի առավելագույն մակարդակ է 9 օգոստոսի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Չինաստանին մոտենում է հզոր «Լեկիմա» թայֆունը, երկրի հարավ-արևելյան Չժեցզյան գավառում վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակն է հայտարարվել: Ըստ չինացի օդերևութաբանների, ակնկալվում է, որ թայֆունը մայրցամաքին կհասնի օգոստոսի 10-ին և ամենահզորը կլինի 2014-ից ի վեր: Զգուշացվել է, որ տեղումների քանակն արևելյան Չինաստանում օգոստոսի 9-10-ին կարող է հասնել 250-320մմ, գրում է «Ինտերֆաքսը»: Ավելի քան 300 չվերթ է չեղարկվել դեպի Թայվան և հակառակ ուղղությամբ: Հորդառատ անձրև և ուժեգին քամի կարող է գրանցվել նաև Շանհայում, մեգապոլիսի արվարձանի 16.000 բնակիչ կտարհանվի: Շանհայ մեկնող որոշ գնացքների տոմսերի վաճառքը կասեցվել է: Թայվանում, ուր թայֆունն ավելի շուտ կհասնի, օգոստոսի 9-ին արդեն չեղարկվել են ավիաթռիչքներն ու փակվել են շուկաները, դպրոցները և մի շարք այլ հասարակական վայրեր, կասեցվել է երթևեկությունը արագընթաց երակթուղային մայրուղով: Chang-ying-yingyap Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |