Ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվող կազմակերպություններ են հայտնաբերվել 9 օգոստոսի 2019 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: Տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և անհատներին, հորդորելով՝ դադարեցնել միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքը կամ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի՝ կնքել համապատասխան պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ, այլապես, Տեսչական մարմնի կողմից ապօրինի գործունեություն ծավալողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության խիստ միջոցներ: «Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը քաղաքացիներին կոչ է անում, հնարավոր բոլոր անախորժ և անցանկալի իրավիճակներից խուսափելու համար, ուղետոմսեր գնել միայն տոմսավորումն իրականացնող ավտոկայարաններից, ավտոկայաններից և/կամ այն կազմակերպությունների տոմսարկղերից, որոնք ունեն պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով |