Պայթյուն ՌԴ ռազմական զորավարժարանում. «Ռոսատոմի» 5 աշխատակից է զոհվել10 օգոստոսի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Արխանգելսկի շրջանի ռազմական զորավարժարանում պայթյունի հետևանքով զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից, ևս 3-ը վնասվածքներ և ծանրության տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր 2 զոհի և 6 վիրավորի մասին: Ինչպես ասել են «Ռոսատոմում», պայթյունը տեղի է ունեցել հեղուկային ռեակտիվ շարժական սարքում սնուցման աղբյուրների իզոտոպային ուղեկցության հետ կապված ինժեներատեխնիկական աշխատանքների ժամանակ, հայտնում է «Վեդոմոստին»: Օգոստոսի 8-ին պայթյուն էր տեղի ունեցել Սեվերոդվինսկի զինվորական կայազորում, որտեղ նույնպես հեղուկային ռեկատիվ շարժիչի փորձարկումներ են անցկացվել: Այլ մանրամասներ չեն հայտնվել: Միջադեպից հետո, Սեվերոդվինսկում, որը պատահարի վայրից 40 կմ հեռավորության վրա, գրանցվել էր ռադիացիոն ֆոնի կարճաժամկետ բարձրացում: Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքի բնակչության համար վտանգ չկա: Օգոստոսի 9-ին տեղական ԶԼՄ-ները հայտնեցին, որ պայթյունից հետո Արխանգելսկում և Սեվերոդվինսկում կտրուկ աճել է յոդ պարունակող միջոցների սպառումը: Աժիոտաժը սկսվել է օգոստոսի 8-ի երեկոյան՝ մարդիկ սկսել են հաբերով յոդ գնել, յոդոմարին, սովորական յոդ և յոդացված կալիում: Համարվում է, որ յոդ պարունակող միջոցները կարող են պաշտպանել օրգանիզմը ռադիոակտիվ իզոտոպների կուտակումից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |