Ֆրանսիայի ԱԳՆ. Իրանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի թույլտվության կարիքը չունենք10 օգոստոսի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ԱՄՆ-ի թույտվության կարիքը չունի Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմացնելու ջանքերում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու մեջ: Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ում: Նա գրել էր, թե Փարիզը Թեհրանին հակասական ուղերձներ է հղում: «Իրանի հետ հարաբերություններում Ֆրանսիան ինքնիշխան է գործում: Ֆրանսիան հավատարիմ է անվտանգությանն ու խաղաղությանը տարածաշրջանում և պարտավորվում է նպաստել լարվածության նվազեցմանը: Ֆրանսիային դրա համար թույլտվություն հարկավոր չէ: Ֆրանսիան հավատարիմ է Վիեննայի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, որն արգելում է միջուկային զենքի տարածումը»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել էր, որ եթե ԱՄՆ-ն բանակցություններ է ցանկանում, ապա հարկավոր է չեղարկել հակաիրանական պատժամիջոցները: Ֆրանսիայի նախագահը մշտական շփման մեջ է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, և ինչպես հայտնում է AFP-ն, հասկացրել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև: Հուլիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է ռազմական կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար: Վերջին ամիսներին Հորմուզի նեղուցում մի շարք հարձակումներ են եղել նավթային լցանավերի վրա: ԱՄՆ-մ մեղադրում է Իրանին, իսկ Թեհրանը ժխտում է իր առնչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |