Արմեն Բարսեղյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների շախմատի չեմպիոն12 օգոստոսի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայում ավարտվել են շախմատիԵվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները: Եվրոպայի առաջնությունն անցկացվել է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հիանալի է հանդես եկել մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն: Բարսեցյանը նաև 47 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Արմեն Բարսեղյանի մարզիչն է միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը: Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն: Փիլիպոսյանը մրցաշարի մեկնարկից գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն 8-րդ տուրում պարտություն կրեց ապագա չեմպիոն Մարկ Մաուրիցցիից և նվաճեց միայն արծաթե մեդալ: Ռոբերտ Փիլիպոսյանի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, հայտնում է chessfed.am-ը: Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աննա Սարգսյանը: Հայ շախմատիստուհին վաստակեել է 6.5 միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները: Սակայն, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա հայտնվել է 6-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակում տեղեր են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը և մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի մասնակից Անահիտ Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են 5-րդ և 7-րդ հորիզոնականները: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր 29 շախմատիստ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |