ՀՀ կժամանի ՌԴ ԱԽ քարտուղարը. Խորհրդակցելու են անվտանգության հարցերի շուրջ

ՀՀ կժամանի ՌԴ ԱԽ քարտուղարը. Խորհրդակցելու են անվտանգության հարցերի շուրջ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնել է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը, Երևանում Պատրուշևը «խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ ՌԴ և ՀՀ Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի և մի շարք գերատեսչությունների ներևկայացուցիչների մասնակցությամբ»:

Վերջին անգամ Գրիգորյանն ու Պատրուշևը հանդիպել են 2019-ի հունիսին Ուֆայում՝ նավտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների միջազգային հանդիպման շրջանակում: 2018-ի նոյեմբերին 2-ամյա պլան է ստորագրվել ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակազմերի գործակցության վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---