Երևան-Մոսկվա չվերթը կասեցվել է օդանավում տեխնիկական խնդրի պատճառով

Երևան-Մոսկվա չվերթը կասեցվել է օդանավում տեխնիկական խնդրի պատճառով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Երևան-Մոսկվա չվերթը չի կատարվել օդանավում տեխնիկական խնդրի պատճառով: Այդ մասին Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է իր ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր, օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---