ՀԲՃ. Արագիլներին ծանր վիճակի հասցրած տնտեսվարողներին պետք է գտնել ու պատժել (վիդեո) 12 օգոստոսի 2019 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Արագիլներին ծանր վիճակի հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն: Այդ մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։ Նաև տեսանյութ է հրապարակվել, որն արվել է 2019թ-ի օգոստոսի 4-ին Հովտաշենում: Ավելի վաղ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանն ահազանգել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով չի կարողանում թռչել: Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Բալյանն ասել էր նաև, որ փորձել են մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով էր հաջողվել փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |