9 օգոստոսի 2002 - 21:01 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ
Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Մալախովի հայտարարությունը «հայ անջատողականների նկրտումներին սատարելու քողարկված ձեւ է»: Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն: Իր կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ ռուս դիվանագետը չի խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ միայն նշել է Մոսկվայի կողմից այդ սկզբունքը պաշտպանելու մասին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է նա- միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանման մասին: Գուլուզադեի խոսքերով` դա նշանակում է, որ Մոսկվան պաշտպանում է նա- ազգերի ինքնորոշման սկզբունքը, «որն այդքան սիրում է վկայակոչել հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում»: Թեեւ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, սակայն Գուլուզադեին դուր չի եկել հետեւյալ արտահայտությունը. «Մոսկվան չի կարծում, թե հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»: