ՀՀ-ում կինոյի տոմսերն ավելի թանկ են, քան Վրաստանում և Ադրբեջանում14 օգոստոսի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կինոթատրոններում սեանսների տոմսերն ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Այդ են վկայում Picodi.com-ի ամռան շրջանում արված հետազոտությունները: Ռեսուրսը վերլուծել է, թե որքանով են տարբերվում 2D և 3D սեանսների գները աշխատանքային և հանգստյան օրերին Եվրոպայի, Ասիայի, G20-ի և այլ երկրների կինոթատրոններում: Հայաստանում կինոյի տոմսի միջին արժեքը մոտ 5,2 դոլար է, Վրաստանում՝ 5 դոլար, Ադրբեջանում՝ 3,8 դոլար: Ուսումնասիրված երկրներում 3D սեանսի տոմսի արժեքը 2D-ից միջինը թանկ է ակնոցների գնի չափով, որը կարող է կազմել ստանդարտ տոմսի արժեքի 10-25%-ը: Նման իրավիճակ է բազում երկրներում, այդ թվում Վրաստանում, Ճապոնիայում, եվրոյի գոտու որոշ երկրներում:
Հայաստանում, սակայն, 3D սեանսի տոմսի արժեքը գերազանցում է 2D-ի արժեքը 60%-ով: Դա ամենամեծ խզումն է բոլոր այն երկրներից, որտեղ կատարվել է հետազոտությունը: Տոմսերի գների նվազագույն տարբերությունը գրանցվել է Ֆինլանդիայում (7%), Սաուդյան Արաբիայում և Սլովակիայում (6%), Սինգապուրում(3%): Տաջիկստանում և Ուզբեկստանում, էկրանին սիրելի հերոսին «շավալուն» տեսնելու համար, որոշ կինոկենտրոններում, հարկ է ընդամենը 4-6% ավելի վճարել: Բացի այդ, հանգստյան օրերին տոմսերի գները ևս տարբերվում են: Այդպես, Հայաստանում աշխատանքային օրերին տոմսերի արժեքը միջինը մոտ 4,2 դոլար է, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին այդ գնին ավելանում է արժեքի ևս 25%-ը:
Տոմսերի արժեքը համեմատվել է ըստ տվյալների, որոնք հասանելի են համացանցում՝ կինոթատրոնների պաշտոնական կայքէջերում: Ուսումնասիրությունից դուրս են մնացել թանգարանային և ոչ ռեպերտուարային ցուցադրությամբ կինոթատրոնները, ինչպես նաև պրոմո-ակցիաները: Օգտագործվել են արժույթների փոխարժեքի պաշտոնական ցուցանիշները 2019-ի հուլիսին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |