Ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել սիրավեպ սկսել Հայաստանում15 օգոստոսի 2019 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման Ostrovok.ru ծառայությունը պարզել է, թե որ հանգստավայրերում են ռուսաստանցիներն առավել հաճախ սիրավեպ սկսում: Ռոմանտիկ ծանոթությունների առումով ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել դա անել Հայաստանում և միայն 4%-ին՝ Խորվաթիայում: Պարզվել է, որ ռուս զբոսաշրջիկների մեծ մասը նոր ռոմանտիկ ծանոթություններ է հաստատել Ռուսաստանում, իսկ կոնկրետ՝ Կրասնոդարի երկրամասում: Հարցման մասնակիցների 25% այդպես է պատախանել: Ընդ որում ռուս կանանց նույնքան հաճախ է հաջողվել հարաբերություններ սկսել ինչպես Թուրքիայում, այնպես էլ ռուսական հանգստավայրերում: Այդպիսի խոստովանություն է արել հարցմանը մասնակցած կանանց 25%-ը: Ռուսաստանցի տղամարդկանց ավելի դժվար է եղել զուգընկեր գտնել Թուրքիայում՝ 18%-ին: Բացի այդ, տղամարդ մասնակիցները նշել են, որ նոր սիրավեպ բավականին հաճախ են սկսել Ասիայում՝ զբոսաշրջիկների 15%-ին դա հաջողվել է Թաիլանդում հանգստի ժամանակ: Կանանց թվում այդ տոկոսը 8-ն է, գրում է Lenta.ru-ն: Չորրորդ հորիզոնականում է Կիպրոսը՝ հարցման մասնակիցների 10%-ը պատմել է, որ սիրահարվել է այդ երկրում հանգստանալիս: Հարցվածների 9%-ը խոստովանել է, որ սիրավեպեր է ունեցել Իտալիայում, իսկ 8%-ը՝ հարաբերություններ է սկսել Իսպանիայում և Հունաստանում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |