Վթարային վայրէջք կատարած օդաչուներին Կրեմլում հերոս են համարում15 օգոստոսի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կերմլում հերոսներ են համարում օդաչուներին, որոնք կարողացել է են А321 ինքնաթիռով վթարային վայրէջք կատարել մերձմոսկովյան դաշտում՝ տասնյակ մարդկանց կյանքեր փրկելով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Եկեք շնորհավորենք միմյանց, որ ինքնաթիռի 234 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները ողջ են մնացել: Շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ով տուժել է, և շնորհավորենք հերոս օդաչուներին, որոնք փրկեցին մարդկանց կյանքներն ու վայրէջք կատարեցին»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:Օդանավը կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել էԱրդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |