Սոնա Աղեկյանը քաղաքապետարանի վարչության պետին առաջարկել է հոտ քաշել կոյուղաջրով տարայից ու բերման ենթարկվել

Սոնա Աղեկյանը քաղաքապետարանի վարչության պետին առաջարկել է հոտ քաշել կոյուղաջրով տարայից ու բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիքներ զրկվել են կոյուղագծից: Այս հարցով բնակիչների հետ առավոտյան հանդիպել են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը ու ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Տեղում բնակիչների հետ հանդիպումից հետո քաղաքացիները Աղեկյանի և պատգամավորների հետ որոշել են գնալ քաղաքապետարան և հարցը քննարկել անձամբ քաղաքապետի հետ, հայտնում է Aysor.am-ը:

Քաղաքապետարանի դիմաց նրանց հանդիպել է քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը, ում Սոնա Աղեկյանը առաջարկել է հոտ քաշել կոյուղաջրից: Վարչության պետը զայրացել է ու թափել տարայի պարունակությունը, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել Սոնա Աղեկյանին:

«Ոստիկանության բաժնի պետի հետ զրուցեցինք, բերման ենթարկված քաղաքացու հետ որոշակի պարզաբանական գործողություններ կանեն և Սոնան դուրս կգա: Հիմա մեզ ժամանակ տվեք, անմիջապես գնում ենք Ազգային ժողով, և առողջապահության նախարարին և քաղաքապետին զանգահարեմ, որպեսզի կանխենք այս հակահիգիենիկ վիճակը և անցնենք մյուս մեր օրինական քայլերին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---