Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (վիդեո) 16 օգոստոսի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ:Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Տավուշի և Լոռու մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմված մոտ 50 ոստիկանական խմբեր, Տավուշի մարզի տարբեր համայնքների փայտամշակման արտադրամասերում ստուգայցեր են կատարել: Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով, Իջևանի Երևանյան, Մետաղագործների, Բլբուլյան փողոցներում գործող փայտամշակման արտադրամասերում կատարված զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 39 խ/մ փայտանյութ, մոտ 10 խ/մ փայտի սղոցման թափոն, փայտածուխ պատրաստելու սարքեր` լցված վառելափայտով և մոտ 5 տասնյակ փայտե դետալներով լի պարկեր: Ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Ժամեր անց, ոստիկանները Դիլիջանի Գետափնյա փողոցում գործող փայտամշակման արտադրամասում 70 քառակուսի մետր հաճարենու մանրատախտակ են հայտնաբերել, որի վերաբերյալ արտադրամասի տերը փաստաթուղթ չի ունեցել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նույն օրը զննության են ենթարկվել Տավուշի մարզի Գանձաքար, Գետահովիտ, Սարիգյուղ, Ենոքավան, Այգեհովիտ, Աչաջուր, Կոթի, Կողբ, Կիրանց գյուղերում գործող փայտամշակաման արտադրամասերում, որտեղ ընդհանուր մոտ 140 խ/մ փայատնյութ և 117 պարկ փայտածուխ է հայտնաբերվել: Իսկ ձեռնարկատերերը հայտնաբերվածի վերաբերյալ դարձյալ փաստաթուղթ չեն ներկայացրել: Զննությամբ մոտ 12 խ/մ կաղնու և հաճարենու տախտակներ են հայտնաբերվել Նոյեմբերյանում գործող փայտամշակման արտադրամասերից մեկում, որոնց վերաբերյալ արտադրամասի տերը, նախորդների պես, փաստաթուղթ չի ներկայացրել: Ստուգայցերի ընթացքում 49 փայտամշակման արտադրամասերից 32-ում զգալի քանակի կասկածելի վառելափայտի և շինարարական փայտի հայտնաբերման փաստով նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |