Տուն-ինտերնատներից մոտ 30 հոգի դուրս կգրվի աշխատելու նպատակով․ Պետությունը կվճարի նրանց տան վարձը

Տուն-ինտերնատներից մոտ 30 հոգի դուրս կգրվի աշխատելու նպատակով․ Պետությունը կվճարի նրանց տան վարձը

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության նախագիծ է մշակել։

Նշվում է, որ համակարգի ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողների մեջ կան անձինք, ովքեր ցանկանում են և ի վիճակի են աշխատելու, սակայն տուն-ինտերնատի կանոնադրությունն արգելում է նրանց աշխատել: Կան նաև անօթևան անձինք, ովքեր, ցանկանում են աշխատել, սակայն չունեն կացարան, ուստի ստիպված չեն աշխատում, երբեմն էլ՝ ազատվում են աշխատանքից և դիմում տուն-ինտերնատ ընդունվելու համար։

3 տուն-ինտերնատում իրականացված նախնական հարցումները ցույց են տվել, որ առնվազն 20 խնամվող պատրաստ է դուրս գալ տուն-ինտերնատից, աշխատել, եթե ունենա կացարան և ստանա որոշակի աջակցություն, քանի որ նրանցից ոչ մեկը չունի մշտական բնակության վայր: Բացի տուն-ինտերնատներում բնակվողները, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում ևս կան մարդիկ, որոնք նույնպես կացարան ունենալու դեպքում՝ կաշխատեին: Այս գործընթացը կնպաստի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ և անկախ կյանք վարելուն ուղղված գործընթացների իրականացմանը:

Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո:

Սույն նախագծով նախատեսվում է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի (տան) վարձակալության դիմաց:

Ընդունման արդյունքում, կանխատեսվում է, որ առնվազն 30 խնամվող դուրս կգրվի տուն-ինտերնատներից և անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանից, կաշխատի, կվարի անկախ կյանք, ինչը երկուստեք արդյունավետ կլինի՝ թե պետության, և թե անձի համար: Բացի այն, որ տուն-ինտերնատից դուրս կգան և կապրեն լիարժեք կյանքով, կկանխարգելվի նաև նոր անձանց մուտքը խոշոր հաստատություններ:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է