Հրդեհ Օդեսայի հյուրանոցում, 8 զոհ կա. Վիրավորների թվում հայեր չկան

Հրդեհ Օդեսայի հյուրանոցում, 8 զոհ կա. Վիրավորների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել:

Վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,-ասվում է գրառման մեջ:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:

 Ուշագրավ
ԱԺ-ին կհատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները շուտով կվերսկսվեն
Աբու Դաբիում կլուսավորվի ազգային նավթային ընկերության երկնաքերը
Այդ մասին հայտարարել է Լիբանանի ազգային առաջնորդարանը
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի