Թրամփն ուզում է գնել Գրենլանդիան՝ «ռազմավարական» շահերից ելնելով![]() 19 օգոստոսի 2019 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հետաքրքրվել է Դանիայից Գրենլանդիան գնելու հնարավորությամբ: Ըստ Թրամփի, «դա ռազմավարական տեսակետից հետաքրքիր է: Սակայն նա նաև հավելել է, որ «դա թիվ մեկ թեման չէ օրակարգում»,-գրում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով: ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու Դանիան լավ դաշնակիցներ են, և Վաշինգտոնը պաշտպանում է Կոպենհագենին, որպես «մեծ աշխարհի մի մաս»: «Ըստ էության, դա անշարժ գույքի մեծ գործարք է»,-ասել է նա: Ըստ Թրամփի, Գրենլանդիայի պատկանելությունը Դանիային վնասում է այդ երկրին, որը տարեկան «գրեթե $700 մլն է կորցնում: Նախագահը չի բացառել, որ կարող է քննարկել հարցը Դանիայի իշխանությունների հետ, եթե այցելի թագավորություն առաջիկա շաբաթվա ընթացքում: Այն մասին, որ Թրամփը հետաքրքրված է Գրենլանդիան գնելու հարցով, օգոստոսի 16-ին հայտնել է The Wall Street Journal-ը: Գրենլանդիայի ԱԳ նախարար Անե Լոնե Բագգերը հայտարարել է, որ կղզու իշխանությունները համամիտ չեն այդ հարցադրմանը: Տեղի խորհրդարանի պատգամավոր Այա Հեմնից Լարսենը հայտարարել է, որ «Գրենլանդիան ապրանք չէ և Դանիան չի կարող այն վաճառել: Գրենլանդիայի կառավարության մամուլի ծառայությունում ասել են, որ կղզին չի վաճառվում, սակայն իշխանությունները «պատրաստ են բանակցել այլ երկրների, այդ թվում ԱՄՆ հետ, համագործակցության մասին»; Ներկայումս Գրենլանդիան լայն ինքնավարություն ունի, իսկ ձևականորեն պետության ղեկավար է համարվում Դանիայի թագուհին, իսկ որպես ազգային արժույթ շրջանառվում է դանիական կրոնը: Ընդ որում, կղզին, ի տարբերություն, Դանիայի, ԵՄ կազմում չէ: ![]() ![]() Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |