ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ19 օգոստոսի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր է կնքվել: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է, հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը: Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը` ընդլայնելով երկկողմ հետաքրքրությունների շրջանակը: Կնքված պայմանագրի շրջանակում պլանավորվում են ոչ միայն սննդաբանության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի գիտնականների այցեր ԵՊԲՀ, այլև հայկական բուհի դասախոսական անձնակազմի այցեր Կոպենհագեն: Բացի այդ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին հնարավորություն կընձեռվի կլինիկական սննդաբանության եռամսյա դասընթաց անցնել Դանիայում: Բժշկական համալսարանն իր հերթին ընդունելու է Կոպենհագենի համալսարանի սննդաբանության մագիստոսական շրագրի ուսանողներին, որոնք իրենց մասնագիտական պրակտիկայի մի մասը կանցկացնեն ԵՊԲՀ-ում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |