Վերին Լարսով բեռնատարները կարող են անցնել 10:00-ից մինչև 13:00-ն

Վերին Լարսով բեռնատարները կարող են անցնել 10:00-ից մինչև 13:00-ն

PanARMENIAN.Net - «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ դա պայմանավորված է ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից:

Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։

«Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում։

Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---