Սիմոնյան. Եթե անգամ 0.1% հավանական լինի, որ հանքի շահագործումը վնասակար է, դա չի արվի

Սիմոնյան. Եթե անգամ 0.1% հավանական լինի, որ հանքի շահագործումը վնասակար է, դա չի արվի

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության անդամների և վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն ասել է, որ եթե անգամ 0.1 տոկոս հավանականություն լինի, որ հանքի շահագործումը վնասակար է լինելու, ապա այն չի իրականացվի: «Կարծում եմ՝ այսօր օրվա ընացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա Ամուլսարի հարցում՝ Սիմոնյանն ասել է.«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, հետազոտոթյուն, որն ասում է մի բան, և մարդիկ, որոնք մեկ այլ բան են ասում, որևիցե նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, չի լինելու»:

«Եղել է քննարկում, որի ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը, եթե ՀՀ -ին, Սևանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությունը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա, թե դուր չի գա, հանքը չի շահագործվի: Bայց եթե լինի իրավիճակ, որտեղ տեսնենք, որ վնաս չկա՝ կշահագործվի», - ասել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի:Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում:

Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---