Լենա Նազարյան․ «Էլարդի» զեկույցը հակասական է Ամուլսարի հարցում կոնկրետ որոշում կայացնելու համար

Լենա Նազարյան․ «Էլարդի» զեկույցը հակասական է Ամուլսարի հարցում կոնկրետ որոշում կայացնելու համար

PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ, իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու հանքի հարցով «Էլարդ» կազմակերպության զեկույցը չի փարատել իր մտահոգությունները նախագծի վերաբերյալ։

Ինչպես հայտնել է ինքը Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում, «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Փաշինյանի հանդիպման ընթացքում Նազարյանը հայտնել է դիրքորոշումը փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ: «Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել այն եզրակացության, որ ռիսկերը կառավարելի են», - գրել է ատգամավորը:

«Կարդալիս ես ունեի այն զգացողությունը, որը ես միշտ ունենում էի միջազգային հետընըտրական զեկույցներ ուսումնասիրելիս. երբ նախ կարդում ես բոլոր ընտրախախտումների վերաբերյալ փաստերի արձանագրումը, և վերջում կարդում ես մի ամփոփում, որտեղ եզրահանգվում է, որ թեև եղել են գործընթացի որոշակի խախտումներ, բայց ընդհանուր առմամբ, ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Նույն կերպ Էլարդի փորձագետները զեկույցում տրամադրում են հանքի շահագործման թույլտվության հիմքում ընկած ՇՄԱԳ-ի արժանահավատությունը կասկածի տակ դնող գնահատականներ և եզրահանգումներ, սակայն վերջնական ամփոփման մեջ հանգում են այլ եզրակացության», - գրել է ԱԺ փոխխոսնակը:

«Մնում եմ իմ դիրքորոշմանը, որ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար», - եզրափակել է Նազարյանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---