71 հարկանի շենք անմոռուկի տեսքով` Երևանում. Ճարտարապետը հայ է20 օգոստոսի 2019 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկանի շենք կկառուցվի, որն անմոռուկի տեսք կունենա։ Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Վերջինիս տնօրեն Մերի Մկրտչյանի խոսքով շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու․ շրջակայքում կլինի մոտ 200 հեկտար ծիրանի այգի, կլինեն նաև խաղահրապարակներ և հանգստի գոտի։ «Անմոռուկ» համալիրի նախագիծը մշակվել է արաբական «Բայնոնա» ընկերության հետ համատեղ։ Երկու ընկերությունների ներկայացուցիչները պնդում են՝ շենքը կհամապատասխանի սեյսմիկ անվտանգության բոլոր նորմերին և կլինի անվտանգ, հայտնում է «Ա1+»-ը: «Եթե աշխարհում կան նմանատիպ շինություններ, ապա ինչու նոր որակ չմտցնենք Հայաստանի հանրապետությունում։ Այստեղ կլինի մոտ 2500 աշխատատեղ, իսկ շինարարության ընթացքում մոտ 1300 աշխատատեղ», - ասել է Մերի Մկրտչյանը։ Նա հավելել է նաև, որ գաղափարն ամբողջությամբ հայկական է, ճարտարապետը՝ հայ։ Վերջինիս անունը, սակայն ընկերության տնօրենը նախընտրեց դեռևս գաղտնի պահել։ «Լաուրա ինվեսթմընթ» ընկերության տնօրենի խոսքով շենքի կոնցեպտը մշակել են շուրջ 2 տարի, ևս 2 տարի կտևի նախագծային աշխատանքը, որից հետո շինարարական աշխատանքներ կընթանան մոտ 5 տարի։ Ընկերություններն ստորագրել են հուշագիր՝ հետագա գործակցության և հայ-արաբական գործարար կապերն ամրապնդելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |