«Պոբեդայի» ներկայացուցիչը հերքել է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը20 օգոստոսի 2019 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայից Գյումրի թռիչքներ իրականացնող ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հերքել է Գյումրիի օդանավակայանում օգոստոսի 19-ին ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Ըստ նրա, թռիչքից առաջ կատարված զննության ժամանակ Գյումրիում հայտնաբերվել է պոչամասի վնասվածք, որն առաջացել է, երբ ինքնաթիռը երկրորդ շրջադարձն է կատարելիս եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Պոբեդայի» պահուստային ինքնաթիռը օգոստոսի լույս 20-ի գիշերը ժամանել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայան, որտեղից տեղափոխել է ուղևորներին Մոսկվա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի է ասել «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Օգոստոսի 19-ին, ժամը 12:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել: Ժամը 02:41-ին կապ է հաստատվել Քաղաքացիական ավիացիայի Կենտրոնական կարգավարական Ծառայության կարգավարի հետ, որը հաղորդել է, որ ժամը 21:04-ին «Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա (Վնուկովո)-Գյումրի 855 չվերթն իրականացնող Բոինգ 738 օդանավը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է: Ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր. Տուժածներ չկան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |