Հայաստանում ստեղծվել է պաշտպանության ոլորտում ռազմավարական աշխատանքների համակարգման կոմիտե

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում քննարկել է ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքներն, ինչպես նաեւ հանրապետության դատա-իրավական համակարգի վիճակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ԱԽ քարտուղարը նշել է, որ նիստի ժամանակ Ազգային անվտանգության խորհուրդը դրական է գնահատել «Ռուբեժ-2008»-ի զորավարժությունների անցկացումը, սակայն միեւնույն ժամանակ նշել է որոշ թերություններ, որոնք, ըստ Ա.Բաղդասարյանի, հաշվի կառնվեն եւ կքննարկվեն:



«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է միջգերատեսչական կոմիտե, որը վերահսկելու եւ համակարգելու է ռազմավարական աշխատանքները պաշտպանության ոլորտում եւ բարեփոխումներ է անցկացնելու այդ ոլորտում»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը եւ հավելել, որ «Ռուբեժ-2008» զորավարժությունների ավարտից հետո հատուկ ուշադրություն կդարձվի բարեփոխումներին ժամկետային զինծառայության զինակոչի եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում:



ՀՀ ԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ նիստի ժամանակ քննարկվել են նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր: Երկրորդ հարցը, որը քննարկվել է նիստում, հանրապետության դատա-իրավական համակարգի բարեփոխումն է: «Բավականին մանրամասն քննարկվել է հանրապետության դատական համակարգի բարեփոխման հարցը»,-ասել է նա: Նիստում նշվել է, որ պետք է հրաժարվել այն կարգից, երբ Վճռաբեկ դատարան կարող են դիմել միայն որոշակի արտոնագիր ունեցող փաստաբաններ: «Մենք պետք է ունենաք մասնագիտացած դատավորներ, այլ ոչ մասնագիտացած դատարաններ: Մենք համոզված ենք, որ համապատասխան բարեփոխումների իրականացումից հետո, մոտ ապագայում հանրապետության բնակչությունը կտեսնի դատա-իրվական համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքի արդյունքները»,-ընդգծել է Արթուր Բաղդասարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---