Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան

Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան

PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան՝ օգոստոսի 21-ին «Վրաստանի օդանավակայանների միավորումն» ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր կկնքեն:

Ըստ էկոնոմիկայի նախարարության, համաձայնագիրը կստորագրեն «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գեորգի Չոգովաձեն և Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ՛Բրայենը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է 1tv.ge-ն:

Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաև ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից:

Թբիլիսի-Միլան առաջին չվեչթը ավիաընկերությունը կկատարի նոյեմբերի 6-ին: Տոմսի արժեքը՝ սկսած 19,99 եվրոյից:

Ըստ տեղեկությունների, այս փուլում Թբիլիսիից Ryanair-ը թռիչքներ կիրականացնի միայն Միլան, իսկ Քութայիսից՝ իտալական Բոլոնյա և ֆրանսիական Մարսել:

Ընկերությունն ու Վրաստանի իշխանությունները չվերթներ սկսելու մասին բանակցել էին դեռ 2013 թվականին։ այն ժամանակ, սակայն, գործարքը չէր կայացել Ryanair-ի, վրացական կողմի բնորոշմամբ, անհամաչափ պահանջների պատճառով։

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել