Գյումրու օրվա առթիվ էլգնացքների օգոստոսի 25-26-ի չվացուցակները փոխվում են

Գյումրու օրվա առթիվ  էլգնացքների օգոստոսի 25-26-ի չվացուցակները փոխվում են

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Գյումրու օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել օգոստոսի 25-26-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Այսպես, օգոստոսի 25-ին №102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23:45-ին: №100/101 արագընթաց էլեկտրագնացքի Երևանից մեկնելու ժամը մնում է անփոփոխ՝ 09:40, սակայն Գյումրիից այն կմեկնի 23:15-ին՝ 17:10-ի փոխարեն:

Օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը Գյումրի ժամանելու է 11:00-ին՝ 11:16-ի փոխարեն:

Իսկ օգոստոսի 26-ին չեղարկվում է №103 Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը: «ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանիերկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---