13 հոկտեմբերի 2008 - 17:11 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շանսերը շատ ավելի մեծ են, քան մինչ վրացական իրադարձությունները
Ներկայումս Ադրբեջանն ու Հայաստանը ինչպես երբեք մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի գծով բանակցային գործընթացի վրա ազդեցին վերջին իրադարձությունները Վրաստանում: «Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շանսերը շատ ավելի մեծ են, քան մինչ վրացական իրադարձությունները:

Այդպես, Հարավային Կովկասի երկրները հասկացել են իրենց թուլությունը, կախվածությունը տարածաշրջանային համատեքստից եւ այն, որ խնդիրները հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Այս պայմաններում ավելի շատ շանսեր կան, որ Մինսկի խմբի նախաձեռնություններն իրենց արդյունքները կտան: Բանակցություններում ձեռք բերված ամեն մի հաջողություն իր շարունակությունը կունենա հանուն տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման»,-նշել է դեսպանը` հավելելով, որ բարձր է գնահատում Թուրքիայի միջնորդական առաքելությունը հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթացում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: