9 օգոստոսի 2002 - 19:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այսօր Հայաստանի Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող հրաձգարանում սկսվել են հայ-ռուսական համատեղ հրամանատարաշտաբային մարտական զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը եւ Ռուսաստանի զինված ուժերի Հայաստանում տեղաբաշխված ստորաբաժանումները: Տակտիկական զորավարժություններն անցկացվում են ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Զորավարժությունների շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի նաեւ օդային մարտի նմանակում: Հայ-ռուսական զորավարժություններին ներկա կլինեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ` Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի եւ այլ երկրների դեսպանությունների ռազմական կցորդները: