Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք հայտնել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք հայտնել

PanARMENIAN.Net - Վենետեիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը համապատասխանամ գրություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղարից: Այդ մասին ասվում է ՍԴ հայտարարության մեջ:

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ 2019 թվականի օգոստոսի 20-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»,-ասվում է ՍԴ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---