Վարչապետ. Առցանց խորհրդակցություն է անցկացվելու «Էլարդի» փորձագետների հետ23 օգոստոսի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության ներկայացուցիչներն առցանց խորհրդակցություն են անցկացնելու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: Այս մասին Ջերմուկում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկվելու են Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է, նա այցելում է բնակիչներին՝ հետաքրքվում, թե ինչ կարծիք ունեն վերջիններս Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Նա ասել է ջերմուկցիներին, որ Ամուլսարի աշխատանքը չպետք է որևէ կերպ ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա: Նա հավելել է, որ խնդիր է դրված, որ վտանգը լինի զրոյական: Վարչապետը խոստացել է, որ առցանց խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ կհրապարակվի: «Փորձագետներին հարցնելու ենք, թե ինչ են գրել եզրակացության մեջ»,-ասել է նա: «Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թույլ տանք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք...Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», - ասել է վարչապետը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |