Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով

Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նա հավելել է, որ այսպիսով աղբահան մեքենաների ընդհանուր թիվը հասել է 24-ի։ «Աղբահանության հիմնարկը համալրվեց եւս 5 մեքենայով, ընդհանուր՝ 24»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ 600 աղբաման է հասել Երևան:

«600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երեւան։ Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջեւ առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակների»,-ասվում է գրառման մեջ:

Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում որոշել է աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել: Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---