Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել23 օգոստոսի 2019 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մեքենա, որում հայտնաբերվել է մոտ երկու խորանարդ մետր կաղնու վառելափայտ: 33-ամյա դիլիջանցի վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրությամբ հայտնել է, որ փայտանյութն ինքն է հավաքել անտառից և վառելափայտ պատրաստել: Վառելափայտով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Օգոստոսի 22-ին, ժամը 03.20-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում շրջիկ ծառայություն իրականացնելիս, Դսեղ գյուղի սկզբնամասում Թումանյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Դսեղ գյուղի 34-ամյա վարորդի վարած «Ֆորդ» մեքենան, որը բեռնված էր շուրջ երեք մ/խ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է մոտ 15 օր առաջ՝ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով հատելով երկու քամատապալ ծառ: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |