Խոշոր հրդեհ՝ Մալաթիա մոլում. Կան տուժածներ (վիդեո) 24 օգոստոսի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայութունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող Մալաթիա մոլի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Այդ մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ըստ Shamshyan.com կայքի՝ տեղում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը, որին պատկանում է Մալաթիա մոլը: Հրդեհի ծուխը երևում է քաղաքի տարբեր հատվածներից, մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր նկարահանել են այն: Ըստ որոշ օգտատերերի՝ հրդեհը բռնկվել է «Վեգա» խանութի պահեստում: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |