Ոստիկանները Հոնկոնգում հրազեն են կիրառել

Ոստիկանները Հոնկոնգում հրազեն են կիրառել

PanARMENIAN.Net - Հոնկոնգի ոստիկանությունն առաջին անգամ հրազեն է կիրառել ցուցարարներին ցրելու ժամանակ: Այդ մասին լրագրողներն է ասել ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանն օդ է կրակել, երբ նրան մի քանի ցուցարար է շրջապատել:

Նույն օրը Հոնկոնգի ոստիկանությունն առաջին անգամ ջրանետ մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Արտոնված հանրահավաքի ժամանակ անկարգություններ են սկսվել, ակցիայի մասնկիցները սկսել են փակել փողոցներն ու բարիկադներ կառուցել, քարեր նետել ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ», գրում է Deutsche Welle-ն:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Գրեթե 50 մարդ վնասվածք է ստացել, բերման է ենթարկվել 65 մարդա:

Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման օրենքի ընդունման դեմ, որով հնարավոր կլինի արտահանձնում նաև Չինաստան, ինչը կնպաստի Պեկինի ազդեցության աճին տարածաշրջանում: Ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 3 ամիս: Ցուցարարները նաև պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, համըդհանուր ընտրական իրավունք, Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---