Ամերիաբանկը Հայաստան-Իտալիա հանդիպման 250 տոմս է խաղարկել

Ամերիաբանկը Հայաստան-Իտալիա հանդիպման 250 տոմս է խաղարկել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն իր քարտապանների շրջանում Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպման 250 տոմս է խաղարկել: Խաղարկության նպատակը ոչ թե քարտապանների թվի, այլ՝ անկանխիկ գործարքների ավելացումն էր:

«Նպատակ ունեինք ձևավորելու վարքագիծ, որ մարդիկ ավելի շատ օգտվեն անկանխիկ գործարքներից, քանի որ դրանք նպաստում են նաև տնտեսության՝ ստվերից դուրս գալուն», - նշել է «Ամերիաբանկի» անհատական բանկային ծառայությունների եւ քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը։

Դանիելյանը նշել է նաև, որ այս արշավը Բանկն իրականացրել է Visa ընկերության հետ գործակցությամբ:

«Vica Classic ու Visa Gold քարտապանները՝ 10,000 դրամ նվազագույն արժեքով 15 անկանխիկ գործարք կատարելով, հնարավորություն են ստացել մասնակցելու հանդիպման տոմսերի խաղարկությանը»,- մանրամասնել է նա՝ հույս հայտնելով, որ այսպիսով կնպաստեն նաև ՀՀ հավաքականի հաղթանակին:

Էլեն Դանիելյանի խոսքով՝ անկանխիկ գործարքները մշտապես Բանկի ուշադրության կենտրոնում են, ինչի արդյունքում Ամերիաբանկի քարտերով իրականացվող գործարքներն էապես գերազանցում են ՀՀ բանկային համակարգի նմանատիպ ցուցանիշները:

«Ամերիաբանկի քարտապանների գործարքների 58%-ն անկանխիկ է, մինչդեռ ընդհանուր համակարգի միջինացված ցուցանիշը 42.7% է»,- եզրափակել է նա։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018-ի տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---