27 օգոստոսի 2019 - 13:51 AMT
ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը կմասնակցի «Մարտական ընկերակցություն-2019» զորավարժությանը

ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Հայ զինծառայողները կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող մարտական հրաձգությամբ «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը: