15 հոկտեմբերի 2008 - 16:17 AMT
Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են
Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ին եւ կավարտվի երեկոյան ժամը 7-ին

Նախագահական ընտրություններին մասնակցում են յոթ թեկնածուներ` «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, ընդդիամդիր «Ումիդ» կուսակցության նախագահ Իղբալ Աղազադեն, Մեծ Արարման կուսակցության նախագահ Ֆազիլ Գազանֆարօղլուն, Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատի նախագահ Գուդրետ Հասանգուլիեւը, «Ժամանակակից մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը, Ադրբեջանի ազատական-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիեւը եւ անկախ թեկնածու Ղուլամհուսեյն Ալիբեյլին:

Ադրբեջանում ընտրությունների ընթացքին հետեւում են շուրջ 1233 միջազգային դիտորդներ 60 երկրներից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված ամենամեծ առաքելությունները Եվրոպայի Խորհրդից, ԵԱՀԿ-ից ու ԱՊՀ-ից են:

Սեպտեմբերի սկզբին «Ազադլիգ» դաշինքի մեջ մտնող Ժողովրդական ճակատ, Ազատական, Քաղաքացիների ու զարգացման կուսակցությունները, ինչպես նաեւ «Մուսավաթն» ու «Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումը համատեղ հայտարարություն են ստորագրել հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրույթունները ապօրինի ճանաչելու մասին: Հայտարարության մեջ իշխանությունը, որը կձեւավորվի ընտրություններից հետո, հայտարարվել է ապօրինի, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: