Իրաքը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ ՔԱԿ-ի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Իրաքը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրաքի դեսպան Սաբահ Ումրանը: Նրա խոսքերով, Իրաքում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Մուրադ Օզչելիկը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքում ՔԱԿ-ի գրոհայինների դեմ պայքարի վերաբերյալ: Ումրանը հավելել է նաեւ, որ Իրաքի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ մինչեւ վերջ գնալ այդ հարցում, հաղորդում է Xinhua գործակալությունը:



ՔԱԿ-ը պայքար է մղում կանոնավոր թուրքական բանակի դեմ 1984թ. ի վեր: Մարտական գործողությունների ընթացքում երկու կողմերից զոհվել է արդեն շուրջ 30 հազար հոգի: Ներկայումս Անկարան գործողություններ է անցկացնում գրոհայինների դեմ Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում են քուրդ ապստամբների ռազմակայանները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---