2009թ. ամռանը ԱՊՀ երկրները ՀՕՊ ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն

PanARMENIAN.Net - Հաջորդ տարվա ամռանը ԱՊՀ երկրները ՀՕՊ ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: «Ռազմական համագործակցություն-2009» ռազմական հրաձգություննրեով համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2009թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին»,- ասել է Սերդյուկովը չորեքշաբթի օրը ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների Խորհրդի նիստի ամփոփիչ մամլո ասուլիսին: Նրա խոսքերով, նիստի ընթացքում հաստատվել են մի շարք նորմատիվ-իրավական փաստաթղթեր, որոնք որոշակիացրել են համագործակցությունը հակաօդային պաշտպանության, թվային գեոդեզիկ տվյալների փոխանցման ոլորտում եւ ռազմական համագործակցության այլ ուղղություններում: ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավարը հաղորդել է, որ ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների Խորհրդի հաջորդ նիստը կկայանա Հայաստանում 2009թ. մայիս-հունիս ամիսներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---