15 հոկտեմբերի 2008 - 18:01 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների ամենամյա գագաթաժողովին
Դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների ամենամյա գագաթաժողովը` Կազմակերպության գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբի նախագահությամբ: Գագաթաժողովին, որին կմասնակցեն ԵԱՀԿ 56 երկրների ԱԳՆ ղեկավարներ, կքննարկվի Կազմակերպության աշխատանքը նախորդ տարվա կտրվածքով եւ ազգային անվտանգության առնչությամբ տեսակետների ներկայացումը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, գագաթաժողովի աշխատանքներին կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: