Մխիթարյանը Հռոմում է․ Նա մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

Մխիթարյանը Հռոմում է․ Նա մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

PanARMENIAN.Net - Հենրիխ Մխիթարյանը մոտ է Լոնդոնի «Արսենալից» իտալական «Ռոմա» տեղափոխվելուն։

Հայաստանի հավաքականի ավագին տեսանկարել են Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում՝, ուր նա լուսանկարկվել է «Ռոմայի» շարֆով։

Մխիթարյանը պիտի բուժզննում անցնի իտալական ակումբում նախքան տեղափոխվելու վերաբերյալ վերջնական որոշումը։

Իտալական ակումբը պատրաստվում է վարձակալել Մխիթարյանին՝ ապագայում գնելու իրավունքով, հայտնում է Calciomercato-ն։

Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2018-ի տարեսկզբից, տրանսֆերն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 30-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---