Պատգամավոր. Հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա 2 սեպտեմբերի 2019 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Պետք է վերլուծել, թե հանքարդյունաբերությունն ինչպես է ազդում հիվանդությունների առաջացման վրա և ինչ ռիսկեր կան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ խոսելով Ամուլսարի շահագործման իր տեսլականի մասին: «Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, բայց, թե ինչպիսի ազդեցություն` մասնագիտական հարց է»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է համարում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը՝ Կարապետյանը նշել է.«Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, սպասենք դրա արդյունքներին: Ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն պրոֆեսիոնալ դաշտում: Հիմա, եթե իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի»: Նա հավելել է նաև, որ «Իմ քայլը» Խմբակցությունում բոլորը հասկանում են, որ չեն կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: «Այս մեծ նպատակի համար ամենակարևոր բանն է, որ հիմա «Իմ քայլը»խմբակցությունը միասնական լինի», - ասել է Կարապետյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |