2019-ին փրկարարները Սևանում 27 քաղաքացու կյանք են փրկել

2019-ին փրկարարները Սևանում  27 քաղաքացու կյանք են փրկել

PanARMENIAN.Net - 2019-ի լողաշրջանի ընթացքում Սևանում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք:

Հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով:

Ջրափրկարարներն ապահովված են ջրափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Լողափերում քաղաքացիների հանգիստն առավել անվտանգ դարձնելու նպատակով, այս տարի ԱԻ նախարարությունը ձեռք է բերել մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ, որոնք տեղադրվել են ինչպես հանրային լողափերում, այնպես էլ Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի լողափերում: Լողանշանները սահմանում են ափամերձ այն հատվածը, որից այն կողմ լողալը կարող է վտանգավոր լինել: Լողաշրջանի ընթացքում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք:

Հանրային լողափերում ծառայություն իրականացնելուց բացի, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ըստ անհրաժեշտության, ջրափրկարարները ծառայություն են իրականացրել նաև մասնավոր լողափերում՝ ապահովելով հանրային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---