Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավարը

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Այսօր առավոտյան տեղի է ունեցել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը: Ես որպես կուսակցության նախագահ վարչապետի պաշտոնի համար առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թեկնածությունը»,-ասել է Իվանիշվիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գախարիան հայտարարել է, որ խորհրդարանի հաստատմանը որպես պաշտպանության նախարարի թեկնածու կներկայացնի 2013-2015թթ. կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: Իսկ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Պետանվտանգության խորհրդի նախագահ Գոմելաուրին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---